Հայաստանի կառավարությունը Արդարադատության նախարարությանը 3660 եվրո գումար է հատկացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննված «Շամոյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով վճարման համար:
2015-ի հուլիսի 7-ին ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Հայաստանի կառավարությունը պիտի պարտադիր կարգով Շամոյանին փոխհատուցի տվյալ գումարը: ՄԻԵԴ-ի որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 7-ին, վճարման վերջնաժամկետն է 2016-ի հունվարի 7-ը:




























