Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»–ի շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանին զարմացրել է ԵՄ–ի եւ ԱՄՆ–ի դեսպանների արձագանքը դեկտեմբերի 6–ի հանրաքվեին։
«Դեսպանները մի կողմից ընդգծեցին, որ տեղի են ունեցել լրջագույն խախտումներ, կոչ արեցին, որ լինի քննություն, եւ պատժվեն բոոր պատասխանատուները, մյուս կողմից ասում են, որ եթե ցանկանում եք, որ ժողովուրդը վստահություն ունենա հանրաքվեի նկատմամբ պետք է պատժվեն մեղավորները»,– այսօր` դեկտեմբերի 10–ին, Ազատության հրապարակից մեկնարկած` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ամենամյա երթից առաջ ասաց Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով` դեսպանների նման դիրքորոշումը գոհացուցիչ չէ։
«Ինձ համար հարց է ծագում, ասենք` բռնեցին 50–100 հոգու պատժեցին, դրանից ի՞նչ է փոխվելու, ժողովուրդը հավատալո՞ւ է հանրաքվեին։ ժողովուրդը «ոչ» է ասել հանրաքվեին։ Եթե պաշտոնական արդյունքը «այո» է լինելու, բայց մի 50–100 հոգի պատժվելու են, մենք դրանից գո՞հ ենք լինելու»,– ասաց Զուրաբյանը։




























