Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա երթից առաջ բերման է ենթարկվել 3 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին։

Հիշեցնենք, որ երթից առաջ երբ ելույթ էր ունենում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող եւ դեկտեմբերի 1–ից հրապարակում անժամկետ նստացույց սկսած «Նոր Հայաստանի» անդամները փորձեցին վրան տեղադրել հրապարակում։ Ոստիկաններն արագ հեռացրին վրանը։ Սկսվեց քաշքշուկ, ոստիկանները մի քանի ակտիվիստի բերման ենթարկեցին։