ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիան ավելի շուտ ներկայացնում է, թե պայքարում է ԻՊ արմատական խմբավորման դեմ։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր գնահատականները նույնն են մնում։ Դրանք մխիթարական չեն։ Կոալիցիան ավելի շուտ ներկայացնում է, թե պայքարում է ԻՊ արմատական խմբավորման դեմ, եւ գործում է իր քաղաքական մոտեցումներից ելնելով, որոնք հակասում են միջազգային իրավունքին»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, որոնք միացել են կոալիցիայի ակտիվ գործողություններին, իրական ավանդ կներդնեն ահաբեկչության դեմ պայքարում։




























