«Իսլամական պետության» գրոհայինները մտադիր են «երկրորդ ճակատ» բացել Աֆղանստանում, որպեսզի ցուցադրեն, թե որքան արդյունավետ ռազմական կառույց են: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Երբ Ռուսաստանն սկսեց ԻՊ-ին եւ այլ ահաբեկչական կազմակերպություններին Սիրիայում վճռականորեն արմախիլ անելու գործը, ահաբեկիչների մասնակի վեակողմնորոշումը դեպի Աֆղանստան կարող է թույլ տալ նրանց առաջվա պես իրենց ներկայացնել որպես արդյունավետ ռազմական կառույց, որը պատկերավոր ասած, «երկրորդ ճակատ» է բացում՝ ի հեճուկս Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում կոալիցիայի հարձակումների»,-ասել է դիվանագետը:




























