Ոստիկանները երեք շարքով պատ կազմած փակել են Մոսկովյան պուրակը եւ թույլ չեն տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երթի մասնակիցները մոտենան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքին:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դա բացատրեց նրանով, որ երթի մասնակիցների մեջ սադրիչներ կան, եւ իրենք դա անում են անվտանգության նկատառումով։
Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը բանակցեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, վերջինը խոստացավ բացել ճանապարհը, եթե կազմակերպիչները խոստանան խաղաղ երթ անցկացնել ու չխախտել օրենքը:
Զորաբյանը բարձրախոսով երթի մասնակիցներին կոչ արեց կարգապահ լինել, օրինականության սահմաններից դուրս չգալ եւ սադրանքի չգնալ:
Հիշեցնենք, որ երթի մասնակիցները պահանաջում են անվավեր ճանաչել դեկտեմեբերի 6-ի հանրաքվեի արդյունքները:

.jpg)






























