Լոնդոնի մետրոյում ոստիկանությունը կանգնեցրել է գնացքը, որի վագոններից մեկում ուղեւորի մոտ իբր թե սամուրայի թուր է հայտնաբերվել։ Ահազանգից հետո մի քանի անգամ վագոնն ուսումնասիրելուց հետո պարզվել էր, որ կասկածելի իրն ընդամենը հովանոց է։ Այս մասին գրում է Evening Standard-ը, հայտնում է Lenta-ն։
Դեկտեմբերի 7-ի առավոտյան տրանսպորտային ոստիկանությունը ահազանգ էր ստացել մետրոյի ուղեւորներից մեկից։ Ողեւորների խոսքով՝ ոստիկանները 5-6 անգամ մտել դուրս են եկել, մինչեւ հայտնաբերել էին հովանոցը։
Ավելի ուշ հովանոցի տերը՝ աֆրոամերիկացի Ռեյ Բրաունը, Twitter-ում դրել էր տարօրինակ հովանոցի լուսանկարը։ Նա նշել է, որ լոնդոնցիները սկսել են ավելի կասկածամտորեն վերաբերվել մարդկանց դեկտեմբերի 5-ի միջադեպից հետո, երբ մաչետեով տղամարդը հարձակվել էր ուղեւորների վրա։



























