Առողջապահության նախարարությունը դեղերի գնումները վերահսկելու իրավունք կստանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ ԱԺ-ում 2011թ-ի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված «բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին». Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի քննարկման ժամանակ:

«Ներկայումս մենք չունենք նման լիազորություններ, բայց վերջերս մշակված «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները ընդլայնում են մեր լիազորություններն այդ եւ այլ հարաբերություններում՝ դեղամիջոցների որակի առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար»,-ասել է Խաչատրյանը: