2014-ին Հայաստանի շուկայում կեղծ դեղի առկայության սոսկ 1 դեպք է արձանագրվել: Այդ մասին դեկտեմբերի 10-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է հանրապետության առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը կեղծված բուժարտադրանքի եւ բնակչության առողջությանը սպառնացող համանման հանցագործությունների դեմ պայքարի մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի («Մեդիկրիմ» կոնվենցիա) քննարկմանը: Նա հիշեցրել է, որ հայտնաբերումից հետո այն անմիջապես առգրավվել է երեք դեղատնային ցանցերից, որոնցում հայտնվել էր:
Առողջապահության նախարարության «Դեղերի եւ բուժտեխնոլոգիաների փորձարարական կենտրոն» ՓԲԸ լաբորատորիան հավատարմագրված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից եւ հնարավորություն է տալիս անհրաժեշտ կերպով ստուգել դեղերի որակն ու բաղադրությունը, ամփոփել է նախարարը:




























