Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին, «Aray»-ի` Գարեգին Նժդեհի 25/3-ում գտնվող խանութ սրահում կկայանա LG տեխնիկայի շնորհանդես: Միջոցառման ժամանակ կներկայացվեն վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ լվացքի մեքենաներեւ սենսորային, անլար փոշեկուլներ: Շնորհանդեսին ներկա կգտնվեն  LG էլեկտրոնիքսի կենցաղային տեխնիկայի ապրանքների մենեջեր Տաջան Քիմը եւ «Aray»-ի գործադիր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը:

LG-ի նոր, 40%-ով ավելի էներգաարդյունավետ, Titan 2.0 լվացքի մեքենաները հագեցած են ժամանակակից խելացի հատկանիշներով եւ DirectDrive առանց գոտու շարժիչով, որն էապես բարելավում է լվանալու որակը, նվազեցնում թրթռոցը եւ աղմուկը:  Titan2.0-ն ունի նոր էկոհիբրիդ տեխնոլոգիա, ինչը ենթադրում է ստանդարտ չորացման ռեժիմ եւ էկոչորացման ռեժիմ: Այս տեխնոլոգիան տալիս է ջրի տնտեսման հնարավորություն. լվանալու յուրաքանչյուր ցիկլի համար 22 լիտր: Լվացքի մեքենան հնարավոր է կառավարել նաեւ սմարթֆոնի միջոցով, ինչը մեքենային լրացուցիչ գործառույթներ է շնորհում, եւ դրա օգտագործումը շատ ավելի հարմար եւ հաճելի դարձնում:

LG-ի անլար եւ ազատ կառավարման համակարգով հագեցած Cordzero փոշեկուլներն ունեն փոշինսեղմելու համակարգեւ աշխատում են մարտկոցներով մինչեւ  100 րոպե: Cordzero մոդելների աշխատանքի ընթացքը շատ ավելի հարմարավետ է դառնում հատուկ սենսորի շնորհիվ, քանի որ սենսորը զգում է մարդուն եւ հետեւում նրան մեկ մետր հեռավորության վրա: Բացի այդ, դրանք համալրված են նորագույն տեսակի «Սմարտ ինվերտեր շարժիչով», որի չափը կրճատվածէ 28%-ով, քաշը՝ 22%-ով, իսկ արդյունավետությունը ավելացած է 13% -ով: Շարժիչն ունի 10 տարվա երաշխիք, եւ նրա կենսական ցիկլը կազմում է 1000 ժամ:

LG-ն հետագայում եւս կշարունակի Հայաստանում ներկայացնել նորարարական արտադրանք եւ բարելավել սպառողի կյանքի ոճը բացառապես խելացի տեխնոլոգիաներով:

Նշենք, որ ԱՐԱՅ ընկերությունը արդեն 15 տարի հանդիսանում է LG ընկերության պաշտոնական գործընկերը Հարավային Կովկասում: Այս տարի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում բացվեց ԱՐԱՅ-ի նոր վաճառասրահը: Մոտ 1500 քմ տարածքով քառահարկ նորակառույցի առաջին հարկում ամբողջությամբ ներկայացված է LG ապրանքանիշի տեխնիկան, այդ թվում՝ 4k կետայնությամբ, ճկված Oled էկրանով սմարթ հեռուստացույցներ, նորագույն սառնարաններ, լվացքի մեքենաներ, բջջային հեռախոսներ: LG-ի այս բրենդշոփն ամենամեծն է Հարավային Կովկասում։