«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները կարող են անձնագրեր պատրաստելու տեխնիկա ունենալ: Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության ստորաբաժանումներից մեկի պատրաստած զեկույցում, հաղորդում է ABC-ն:
«Ռաքքայի եւ Դեյր էզ Զորի գրավումից ավելի քան 17 ամիս անց ԻՊ-ի գրոհայինների մոտ լուրջ հավանականություն կա, որ որոշ սիրիացիներ ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում ստացած անձնագրերով կլարող են հայտնվել ԱՄՆ-ում»,-ասված է զեկույցում, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ Սիրիայի կեղծ անձնագրեր են առգրավվել մասնավորապես, Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններին մասնակցած գրոհայինների մոտ:




























