ԱՄՆ-ում 29-ամյա նախկին ոստիկան Դանիել Հոլցքլոուն մեղավոր է ճանաչվել 13 սեւամորթ կանանց բռնաբարությանը մեջ: Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել մեղադրանքի 18 եւ 36 կետերով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախկին ոստիկանին մինչեւ ցմահ ազատազրկում է սպառնում: Նրա զոհերն են դարձել այն կանայք, որոնք նախկինում խնդիրներ են ունեցել օրենքի հետ եւ ապրել Օքլահոմա Սիթի քաղաքի աղքատ թաղամասերում: Ոստիկանը վախեցրել է նրանս եւ սպառնացել հետագա քրեական հետապնդմամբ:

Քաղաքի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչները ողջունել են դատարանի որոշումը: