ԱՄՆ-ում հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը խոստացել է մահապատիժ սահմանել ոստիկանության աշխատակցի սպանության համար, հաղորդում է Associated Press-ը:

«Առաջին քայլերից մեկը, որը ես կանեմ որպես նախագահ, լուրջ փաստաթղթի ստորագրումը կլինի, որի գործողությունը կտարածվի ողջ երկրով ու աշխարհով մեկ այն մասին, որ ոստիկանին սպանողը պետք է մահապատժի ենթարկվի»,-ասել է նա, հաղորդում է Gazeta-ն:

Այս հայտարարությունը Թրանփն արել է այն բանից հետո, երբ իրեն աջակցելու մասին են հայտարարել Նոր Անգլիայի ոստիկանության աշխատակիցների միության անդամները: