Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով զենիթային կայանքներ եւ տարբեր տրամաչափի ականանետեր:

Դեկտեմբերի 10-ին եւ լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /55 արկ/, 82 /36 արկ/ միլիմետրանոց ականանետերից եւ ՀԱՆ-17 /84 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաեւ ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք /1 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: