Երեւանյան դատարաններից մեկում քննվում է ՀՀ քաղաքացի Հովհաննես Մ.-ի գործը, որը մեղադրվում է 10 տարի առաջ Ուկրաինայում բռնաբարության կատարելու մեջ:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Հովհաննեսը 2005թ. հոկտեմբերի 3-ին, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, Մարիա Ա.-ին քարշ է տվել Ուկրաինայի քաղաքներից մեկում գտնվող առողջարանի տարածքում առկա թփուտ, որտեղ նրա նկատմամբ բռնություն գործադրելով` նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, իսկ այնուհետեւ բռնություն գործադրելով` կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ հոդվածների 1-ին մասերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: