Մոսկվայում պաշտոնյաների համար սեղանի խաղ կստեղծեն ֆինանսների եւ բյուջեի արդյունավետ կառավարման համար։ Խաղը կգործարկեն 2016թ.։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքային կառավարման  ակադեմիայի ռեկտորի ժ.պ. Վասիլի Ֆիվեյսկին, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։

«Մենք խաղ ենք պատրաստում։ Դա հավանաբար առաջին նախադեպն է քաղաքում Մոսկվայի բյուջետային հաստատությունների արդյունավետ կառավարման համար։ Դա մեծ սեղանի խաղ է լինելու։ Խաղի մասնակիցները իբր թե 2 ֆինանսական տարի են ապրում, հաշվում են արդյունքները եւ վերլուծում են, թե ինչ գործոններ են իրենց վրա ազդում։ Ընդ որում, խաղում ներառված է արժութային տարրը, անձնակազմի կառավարումը, հաճախորդների բավարարվածությունը մեր մատուցած կրթական կամ առողջապահական ծառայություններից»,- ասել է նա, փոխանցում է  Gazeta-ն։