ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլիթոնը ամերիկացի երգիծաբան Սեթ Մայերսին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքն այլեւս չի ծիծաղում նախագահի պաշտոնի համար պայքարող հանրապետական Դոնալդ Թրամփի կատակների վրա, հայտնում է Daily Mail-ը։

Քլինթոնը հասկացնել է տվել, որ վտանգավոր է համարում հանրապետական թեկնածուի հռետորաբանությունը, որն ուղղված է մուսուլմանների դեմ։

«Ես կարծում եմ, որ մի քանի շաբաթ շարունակ դուք եւ բոլոր մյուսներն ուղղակի հիստերիկ ծիծաղով էիք վարակվում, սակայն հիմա նա անցել է սահմանը։ Եվ այն, ինչ նա ասում է, ոչ միայն ամոթալի է ու սխալ, այլեւ վտանգավոր»,- ասել է Քլինթոնը Մայերսին, փոխանցում է Gazeta-ն։

«Մուսուլմաններին ԱՄՆ մտնելն արգելելու նրա վերջին պահանջն  իրոք ձեռնտու է ահաբեկիչներին։ Դա նրանց հզոր գործիք է տալիս քարոզչության համար»,- նշել է նա։