Երեւանի Ազատության հրապարակում, որտեղ արդեն 11-րդ օրն ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները նստացույց են անում, գիշերը հանգիստ է անցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Նոր Հայաստանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը:

Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ հրապարակում 15-20 հոգի է գիշերել, չնայած ցրտին չեն փորձել վրան տեղադրել:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 2015թ. դեկտեմբերի 1-ից նստացույց է անում՝ պահանջելով սահմանադրական հանրաքվեի չեղարկում եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: