Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ին «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը տուժողներին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 52-ամյա Կարինե Նահապետյանը, ժամը 20.40-ին գիտակցության չգալով մահացել է:

Կատարվում է քննություն: