Խակասիայում ապրող աշակերտուհին եւ նրա քույրը խասկի շնիկ են նվեր ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, հաղորդում է FlashSiberia-ն:
Խակասիայի Հանրապետության կառավարությունից հայտնել են, որ Հանրապետության ղեկավարի լիազոր ներկայացուցիչ Միխայիլ Պոբիզակովը ՌԴ նախագահի հանձնարարությամբ Բելի Յար գյուղի 12-ամյա բնակչուհի Օլգա Մարուշչենկոյին շնիկ է նվիրել:
Նշվում է, որ Մարուշչենկոների ընտանիքը վերջերս է Ղազախստանից տեղափոխվել Խակասիա եւ ապրում է վարձու բնակարանում: Աղջիկը նամակ էր գրել Պուտինին եւ հայտնել, որ կցանկանար կապուտաչյա շնիկ ունենալ, սակայն ընտանիքը չի կարող նման շռայլություն թույլ տալ:




























