Թուրքիայում դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան ոստիկանության համաժամանակյա գործողությունների ընթացքում «զուգահեռ կառույցի» գործով հետաքննության շրջանակներում մեծ թվով նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի գլխավոր դատախազության սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների գծով դատախազի հրահանգով 73 կասկածյալի նկատմամբ գործողություններ են սկսվել։
Նշվում է, որ ձերբակալվածների մեջ են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր եւ այլ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեջ։
Նշենք, որ Թուրքիան Ֆեթհուլլահ Գյուլնեի շարժումը ահաբեկչական է հայտարարել։




























