Ադրբեջանի բնակիչների մոտ 1/3-ը ճգնաժամային իրավիճակում սպասում է Թուրքիայի օգնությանը։ Այս մասին են վկայում «Ո՞ր երկիրը ռազմական օգնություն կցուցաբերի Ադրբեջանին Ռուսաստանի հնարավոր ռազմական ներթափանցման դեպքում» հարցման արդյունքները, որը հրապարակել է contact.az-ը։

Ինտերնետ հարցման արդյունքների համաձայն՝ 2470 հարցվածներից միայն 975-ն են նշել Թուրքիան՝ որպես հնարավոր օգնության աղբյուր։

Իրանից օգնություն է սպասում 46 քաղաքացի, ԱՄՆ-ից՝ 51 քաղաքացի, ՆԱՏՕ-ից՝ 44 քաղաքացի։ Հատկանշական է, որ հարցվածների կեսից ավելին՝ 1354 մարդ,  ընտրել է «Ոչ ոք» պատասխանը։