ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Սիրիայում ռուս զինծառայողների դեմ սադրանք կազմակերպողներին՝ նշելով, որ ՌԴ զինծառայողների անվտանգության ապահովման համար արդեն լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել։

Այս մասին Պուտինը հայտնել է ՌԴ ՊՆ կոլգիայի ամփոփ նիստում, փոխանցում է Gazeta-ն։

«Ես ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր փորձում են մեր զինծառայողների դեմ ինչ-ինչ սադրանքներ կազմակերպել։ Մենք արդեն լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկել  զինծառայողների եւ ավիաբազայի անվտանգության ապահովման համար։ Բազան ուժեղացվել է ՀՕՊ նոր միջոցներով»,- ասել է Պուտինը։