ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ-ին հանձնարարել է Սիրիայում հակաահաբեկչական գործողությունները համաձայնեցնել Իսրայելի հրամանատարական կետի եւ ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի ուժերի հետ, փոխանցում է Gazeta-ն։

«Կարեւոր է զարգացնել համագործակցությունը բոլոր պետությունների հետ, որոնք իրոք շահագրգռված են ահաբեկիչների ոչնչացման գործում։ Նկատի ունեմ եւ՛ Իսրայելի ՌՕՈւ, ե՛ւ ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի ուժերի հետ կապ հաստատելը»,- ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի ամփոփ նիստում։