ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտնել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները թելադրված չեն աբստրակտ աշխարհաքաղաքական շահերով եւ ոչ էլ նոր զինամթերք փորձարկելու ձգտումով։ Գլխավորը Ռուսաստանի համար սպառնալիքը կանխելն է, փոխանցում է Gazeta-ն։
«Մեր գործողություններն այնտեղ թելադրված չեն ինչ-որ անհասկանալի, վերացական աշխարհաքաղաքական շահերով եւ ոչ էլ նոր զինամթերք փորձարկելու ձգտումով, ինչն ինքնըստինքյան իհարկե նույնպես կարեւոր է»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ գլխավորը Ռուսաստանի Դաշնության համար սպառնալիքը կանխելն է։




























