Սիրիայում եւ Իրաքում ահաբեկիչների թիվը մոտ 60 հազար մարդ է, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Այդ մասին նա տեղեկացրել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ամփոփիչ կոլեգիայի ընթացքում, գրում է Gazeta-ն:
«Ընդլայնվում է «Իսլամական պետության» ազդեցության գոտին: Գրոհայինները գրավել են Սիրիայի տարածքի մոտ 70 տոկոսը եւ Իրաքի շրջանների մեծամասնությունը», — ասել է նա:
Նրա խոսքով, ահաբեկիչների թիվը մոտ 60 հազար մարդ է կազմում:




























