Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Մասնավորապես Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 1,22 տոկոսով՝ հասնելով 39,02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Ընդ որում, սակարկությունների ժամանակ այն հասել է վերջին 7 տարիների նվազագույն ցուցանիշին՝ 38,88 դոլար:

Նյու Յորք ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 1,31 տոկոսով՝ հասնելով 36,28 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: