Եթե ընդդիմադիր ճակատն ի վիճակի չէ կոնսոլիդացվել, աշխատանքը պետք է շարունակել իշխանական թեւում։ Այս մասին դեկտեմբերի 11-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է ավելի  լայն բացի իր դռները, որպեսզի ուժերը, որոնք չեն կիսում նրա գաղափարները, բայց պատրաստ են աշխատել արդի խնդիրների վրա, նման հնարավորություն ունենան։ «Փորձը ցույց է տալիս, որ ընդդիմությունը եւ բողոքող հասարակական կազմակերպությունները չեն կարող համախմբվել։ Այդ դեպքում պետք է աշխատել իշխանության մյուս բեւեռում։ Դա չի նշանակում  միավորվել նրա հետ։ Ընդհակառակը, դա նշանակում է կրկնակի ակտիվ առաջ տանել օրակարգը ներսից, նշել սխալ հաշվարկները, պահանջել դրանց լուծումը եւ առաջ քաշել իրենց գաղափարները»,- հավելել է Մելքումյանը։