ՀԱԿ-ն աստիճանաբար բարելավում է մաթեմատիկայի իր գիտելիքները, հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խորհրդարանում պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե իշխանությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ 485 հազար ձայն է գողացել։
«Նախկինում նրանք ասում էին, թե կեղծվել է 600 հազար ձայն, իսկ հիմա՝ 485 հազար։ Եվս մեկ շաբաթ սպասենք, եւ նրանց ասած թիվն այնքան էլ հեռու չի լինի իրականությունից»,- քամահրանքով ասել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով, դեկտեմբերի 6-ի հանրաքվեին կողմ է քվեարկել 825 հազար մարդ, դեմ՝ 421 հազարը։




























