ՌԴ Ռազմատիեզերական ուժերը Սիրիայում մոտ 4 հազար մարտական թռիչք են իրականացրել, ոչնչացվել է «Իսլամական պետության» գրոհայինների ռազմական ենթակառուցվածքների ավելի քան 8 հազար օբյեկտ։ Այս մասին ՌԴ ՊՆ կոլեգիայի ամփոփ նիստի ժամանակ հայտնել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է Gazeta-ն։
«Ընդհանուր առմամբ Սիրիայում իրականացվել է մոտ 4 հազար մարտական թռիչք, ոչնչացվել է ահաբեկիչների ռազմական ենթակառուցվածքների ավելի քան 8 հազար օբյեկտ։ Արդյունքում ԻՊ-ին հասցվել է զգալի վնաս»,- ասել է Շոյգուն։




























