Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը գործարարներին կոչ է արել ավելի ակտիվորեն մասնակցել սեփականաշնորհման գործընթացին։ Մասնավորապես նա դիմել է «ճարպ կուտակած» գործարարներին, հայտնում է Tengrinews.kz-ը։

«Մենք հրավիրում ենք ինչպես ազգային, այնպես էլ օտարերկրյա ներդրողներին՝ հավասար պայմաններով մասնակցելու սեփականաշնորհմանը։ Այդ պատճառով մեր գործարարները, որոնք այս տարիների ընթացքում ճարպ են կուտակել, պետք է ակտիվորեն մասնակցեն»,- ասել է Նազարբաեւը։

Նրա խոսքով՝ սեփականաշնորհման ենթակա պետական հաստատությունների ցուցակը կհրապարակվի դեկտեմբերի 22-ին։ Նոր սոցիալական քաղաքականության առանցքային խնդիրը նոր աշխատատեղեր ստեղծելն է եւ տնտեսական աճը խթանելը։