Համաշխարհային բանկի կանխատեսմամբ 2016 թվականին Հայաստանը կունենա 2.2 տոկոս տնտեսական աճ, իսկ 2017-ի համար՝ 2,7 տոկոս: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին։

«Հետաքրքիր է, որ այս տարի համընկնում է կառավարության հետ մեր կանխատեսումը, որովհետեւ այս ընթացիկ տարում այդպես չէր։ Իհարկե, մենք տարբեր ուղիների միջոցով ենք հանգում եզրակացություններին։ Մենք համաշխարհային բանկում ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացումների վրա, այլեւ ուշի-ուշիով դիտարկում ենք տարածաշրջանում տեղի ունեցող տնտեսական զարգացումները»,-ասել է նա՝ հավելելով, որ տնտեսական դանդաղ աճի պատճառ Ռուսաստանում տնտեսական անկումն է, ինչպես նաեւ Եվրոպայում տնտեսական դանդաղ աճը, նաեւ նավթի գների անկումը: