Իտալիայի խորհրդարանում քննարկվում է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համաձայնագրի նախագիծը։
Ինչպես հայտնում է Իտալիայի խորհրդարանի տեղեկատվական կայքը՝ Rapporti Parlamento-ն, Սենատը եւ պատգամավորների պալատը հարցը քննարկում են ի թիվս այլ երկրների հետ համանման համաձայնությունների (մաքսային ծառայությունների, ոստիկանության, արդարադատության, անվտանգության, մաքսային հսկողության ոլորտներում)։
Նշենք, որ հայ խաղաղապահները Լիբանանում ծառայություն են անցնում իտալական կոնտինգենտի կազմում։




























