«Պյոտր Պորոշենկոյի» բլոկի պատգամավոր Օլեգ Բարնային հեռացրել են խմբակցությունից՝ Ուկրաինայի խորհրդարանում երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ կապված միջադեպից հետո: Այս մասին հայտնել է խմբակցության մամուլի քարտուղար Տարաս Պաստուշենկոն՝ հավելելով, որ որոշումն ընդունվել է «ձայների ճնշող մեծամասնությամբ», հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նշվում է, որ ինքը Բարնան Գերագույն ռադայի կանոնակարգային հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ «դուրս է եկել խմբակցությունից»:

«Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ի առաջնորդ Յուրի Լուցենկոն ներողություն է խնդրել բոլոր խմբակցություններից այդ միջադեպի համար: