Կոռուպցիայի դեմ պայքարը մշատպես գտնվում է Գլխավոր դատախազության օրակարգում՝ անկախ նրանից, թե ով երբ եւ ինչ բովանդակությամբ հայտարարություն է անում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, որ Հայաստանում կոռուպցին վտանգում է ազգային անվտանգությանը:
«Անկախ նրանից՝ ազգային անվտանգությանն է սպառնում, թե ոչ, մեր վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ նույնն է. այն չարիք է, եւ դրա դեմ պայքարը մշտապես մեր օրակարգում է»,- ասաց Կոստանյանը:
Միեւնույն ժամանակ, դատախազի խոսքով, կոռուպցիայի մասին հաղորդումները դատախազությունը շատ քիչ է ստանում. «Բոլորը խոսում են, լրատվամիջոցնրով հրապարակումներ անում, բայց հաղորդումները զարմանալիորեն քիչ են»:
Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք դեսպանը մամուլի հրապարակումների հիման վրա է նման եզրակացության եկել, Կոստանյանը պատասխանեց, որ չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է հիմք հանդիսացել դեսպանի նման եզրահանգման համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ելույթ է ունեցել Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի անդամների հետ հանդիպմանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ կոռուպցիան կարող է վտանգել երկրի ազգային անվտանգությունը:




























