Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը պնդում է, որ անհրաժեշտ է կիրառել Բրիտանիայում ԵՄ քաղաքացիներին նպաստ վճարելու քառամյա արգելքը, հայտնում է Reuters-ը։ Այս մասին հայտնել է Քեմերոնի ներկայացուցիչը։ Որոշ լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնում էին, որ վարչապետն ամեն դեպքում պատրաստ է հրաժարվել այդ պլանից։
Լեհաստանը չի կարողացել Քեմերոնի հետ այդ հարցում համաձայնության գալ։ Վարչապետի ներկայացուցիչը նշել է, որ Քեմերոնը պատրաստ է բանացկել ԵՄ երկրների հետ, որպեսզի այդ հարցով որոշում կայացնեն, փոխանցում է Gazeta-ն։
Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ ԵՄ բոլոր 27 անդամ երկրները դեմ են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի առաջարկին, որը նախատեսում է քառամյա արգելք դնել Բրիտանիայում աշխատող ԵՄ քաղաքացիներին նպաստ վճարելու վրա, ինչի պատճառով նա ստիպված է զիջումների գնալ 2016թ. փետրվարին երկրի անդամակցության պայմանների վերանայման հարցում բանակցությունները ավարտին հասցնելու համար։




























