«Օստանկինո» հեռուստակենտրոնի շուրջ փշալար են փաթաթում, տեղեկացնում է   «Նովայա գազետան»` վկայակոչելով Անտոն Ալֆիմովի հրատարակած լուսանկարը:  

Լուսանկարի հեղինակի խոսքով, աշխատանքը սկսվել է վաղ առավոտյան եւ շարունակվում է մինչեւ հիմա, գրում է Gazeta-ն:

«Դրանք անվտանգության նորմալ միջոցներ են` կապված Մոսկվայում, Ռուսաստանում եւ աշխարհում տագնապալի իրավիճակի հետ», — պարզաբանել են  «Օստանկինոյի» մամուլի ծառայությունում` հավելելով, որ այս միջոցառումը կանխարգելիչ միջոց է եւ հեռուստակենտրոնն աշխատում է սովորական ռեժիմով:  

Մամուլի ծառայությունում նշել են, որ դեկտեմբերի 5-ին հնարավոր վտանգի մասին հեռախոսազանգից հետո որոշում է կայացվել անվտանգության ռեժիմի լրացուցիչ միջոցների մասին: