Այն հարցը, թե ով է պատրաստ կամ ոչ Սիրիայում հակազդեցության համատեղ ջանքերի, պետք է ուղղել Վաշինգթոնին, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Իմիջիայլոց, այս ֆոնին հատկապես տարօրինակ է ընկալվում ԱՄՆ-ի հրաժարումը`     Սիրիայում ռազմական ավիացիայի  թռիչքների ընթացքում միջադեպերի կանխարգելման վերաբերյալ երկկողմ հուշագիրը լրացնել Օդային անձնակազմերի փրկության վերաբերյալ համաձայնագրով:  Չնայած թվում էր, թե սիրիական հակամարտության պայմաններում դա լիովին տրամաբանական եւ օրինաչափ փաստաթուղթ է: Այնպես որ, այն հարցը, թե ով է պատրաստ կամ ոչ համատեղ ջանքերի, անհրաժեշտ է ուղղել ավելի շուտ Վաշինգթոնին», — ասել է Լավրովը: