Բուրունդիում ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ 12 գրոհային է սպանվել, եւս 20-ը կալանավորվել են, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

ԶՈւ ներկայացուցչի խոսքով՝ 5 զինվորական դեկտեմբերի 11-ին վիրավորվել է բազայի վրա հարձակման հետեւանքով։ Հարձակվողները պլանավորում էին ազատ արձակել բանտարկյալներին բանտից։

Նշենք, որ Բուժումբուրում բախումները շարունակվում են ընթացիկ տարվա ապրիլից, երբ նախագահ Պիեռ Նկուրունզիզան հայտնել էր 3-րդ անգամ առաջադրվելու պլանների մասին։ Անկարգություններից զոհվել է 240 մարդ։ Ձեռնարկվել էր նաեւ ձախողված պետական  հեղաշրջման փորձ։

ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը կարծում է, որ Բուրունդիի նախագահի երդմնակալությունից հետո երկրում սպանությունների եւ կալանքների տագնապալի աճ է նկատվում։