Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին հայտնել է, որ  «Սիրիական ազատ բանակի» զորամիավորումները, թվով ավելի քան   5 հազար մարդ, կառավարական զորքի հետ համատեղ գրոհում են գրոհայինների դիրքերը, գրում է Gazeta-ն:

«Հատկապես կնշեմ, որ մեր ավիախմբի աշխատանքը նպաստում է ինչպես կառավարական զորքի, այնպես էլ   «Սիրիական ազատ բանակի» ջանքերի միավորմանը: Այժմ նրա մի քանի զորամիավորում, որոնց կազմը գերազանցում է  5 հազար մարդը, ինչպես նաեւ կանոնավոր զորքերը ահաբեկիչների դեմ հարձակողական գործողություններ են մղում Հոմսի, Համայի, Հալեպի եւ Ռաքայի նահանգներում», — ասել է պետության ղեկավարը:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը նաեւ օդից է աջակցում նրանց,  «ինչպես նաեւ սիրիական բանակին` նրանց օգնություն տրամադրելով սպառազինության, զինամթերքի եւ նյութական միջոցների առումով»: