Ռուսաստանի ու Եգիպտոսի իրավասու մարմինները համատեղ աշխատում են Եգիպտոսի օդանավակայաններում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, այդ աշխատանքն ավարտելուց հետո հնարավոր կլինի դիտարկել օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Ննովոստին»:
«Ռուսաստանի ու Եգիպտոսի իրավասու մարմինները համատեղ աշխատում են այն միջոցառումների համալիրն իրականացնելու ուղղությամբ, որոնք կոչված են բարձրացնելու անվտանգության մակարդակը Կահիրեի, Խուրգադայի ու Շարմ էլ Շեյխի օդանավակայաններում: Համատեղ աշխատանքից ու համապատասխան մեխանիզմների գործարկումից հետո հնարավոր կլինի դիտարկել մեր երկրների միջեւ օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցը»,- ասել է նա:
Լավրովը նաեւ նշել է «եգիպտական իշխանությունների պատասխանատու դիրքորոշումը, որոնք այս ուղղությամբ բազմակողմանի համագործակցության պատրաստակամություն են հայտնել»:




























