Anonymous-ի հաքերները կոտրել են հանրապետականների կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին պատկանող Trump Tower կայքը՝ մահմեդականների մասին նրա հայտարարությունների համար: Կիբերհարձակման արդյունքում կայքը դեկտեմբերի 11-ին մի քանի ժամ անհասանելի է եղել, հաղորդում է Reuters-ը:
Կայքը կոտրելուց առաջ Twitter-ում հաղորդագրություն է հայտնվել, որտեղ հաքերների կողմնակիցները այդ գործողությունը բացատրել են Թրամփի կողմից մահմեդականների հասցեին արված հայտարարություններով. «Trump Tower կայքը կատրվել է, որովհետեւ այն ցուցադրում է ռասիզմ եւ ատելություն»:
Այս շաբաթ հաքերների խումբը YouTube-ում տեսանյութ է հրապարակել՝ հետեւյալ տեղեկատվությամբ. «Դոնալդ Թրամփ, ինչ-որ բան ասելիս երկու անգամ մտածիր: Մենք քեզ զգուշացնում ենք»: Նրանք նաեւ նշել են, որ որքան շատ են ԱՄՆ-ում հակամահմեդական հայտարարությունները, այնքն ԻՊ-ի ներկայացուցիչներն ավելի ակտիվ են դրանք օգտագործում իրենց քարոզչության համար:




























