Դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11.8-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց S 500» եւ «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ֆորդ Ֆիեստա»-ում գտնվող երկու տղամարդը եւ կինը մահացել են:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանգամանքները, մահացածների եւ «Մերսեդես Բենց S 500»-ի վարորդի տվյալները պարզվում են:
Դեպքի առթիվ Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:



























