«Լիտվայի երկաթուղիներ» պետական ընկերությունը փակել է Վիլնյուս-Մոսկվա-Վիլնյուս երթուղին: Դեկտեմբերի 12-ին Վիլնյուսից Մոսկվա է ժամանել վերջին լիտվական շարժակազմը:
Ընկերությունում հայտնել են, որ ուղիղ ուղեւորային հաղորդակցությունը այդ ուղղությամբ դադարեցվում է ուղեւորահոսքի զգալի կրճատման պատճառով: 2014-ին այդ երթուղով տեղափոխվել է 72,9 հազար մարդ, մինչդեռ 2013-ին այդ ցուցանիշը կազմել է 100,7 հազար մարդ:
Սա արդեն դեպքի Ռուսաստան երկրորդ երթուղին է, որը փակվում է Լիտվայի կողմից: Հունիսի 1-ից դադարեցվել էր Վիլնյուս-Սանկտ Պետերբուրգ երթուղին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս «Լիտվայի երկաթուղիներ»-ի միջազգային գրաֆիկում մնացել է միայն մեկ ուղղություն՝ դեպի Մինսկ: 2014 թվականին Վիլնյուս-Մինսկ-Վիլնյուս երթուղով տեղափոխվել է 330 հազար մարդ (2013-ին՝ 318,7 հազար մարդ):



























