Ամերիկյան Սան Բերնարդինո (Քալիֆորնիայի նահանգ) քաղաքի սոցիալական ապահովության կենտրոնում հրաձգություն իրականացրած Սայիդ Ռիզվան Ֆարուքի եւ նրա կնոջ՝ Թաշֆին Մալիքի հարեւան Էնրիկե Մարկեսը խոստովանել է քննիչներին, որ բազմիցս օգնել է ապագա ահաբեկչին ինքնաշեն ռումբեր պատրաստելու հարցում, հաղորդում է CNN-ը:

Մարկեսի խոսքով, այդ սարքերն իրենցից պայթուցիկով լցված մետաղական խողովակներ էին ներկայացնում: Նա հայտարարել է, որ իր համար դա ընդամենը հոբբի է, եւ ոչ մի առնչություն չունի ահաբեկիչների տանը հայտնաբերված ռումբերի հետ:

Իշխանությունների տեղեկատվությամբ, Մարկեսը կապ է ունեցել Քալիֆորնիայի Ռիվերսայդ քաղաքի ջիհադիստների հետ, որոնք կալանավորվել են 2021-ին Աֆղանստան մեկնելու փորձի ժամանակ: Մարկեսը պատմել է, որ ինքն ու Ֆարուքը որոշել էին գրոհայինների հետ միասին հեռանալ, սակայն հետո հրաժարվել են իրենց պլաններից՝ քաղաքում ձերբակալությունների շարքից հետո:

Դեկտեմբերի 2-ին քալիֆորնիական Սան Բեռնարդինոյում հրաձգություն էր տեղի ունեցել սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության կենտրոնում: Ոստիկանության տվյալներով, հրաձգությանը մասնակցած Սաիդ Ռիզվան Ֆարուքն ու Թաշֆեն Մալիքը «մարտական տակտիկա են կիրառել եւ պատրաստված են եղել երկարատեւ հարձակման»: Պաշտոնական տվյալներով, հրաձգության հետեւանքով 14 մարդ զոհվել է, 17 հոգի՝ վիրավորվել: Ոստիկանությունը գնդակահարել է հարձակումն իրականացնողներին: