Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի ոլորտային տնտեսական պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում է 2016 թվականի հունվարի 31-ին, ցանկացած դեպքում կերկարաձգվեն՝ քննարկվելով, թե առանց քննարկման: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԵՄ խորհրդին մոտ կանգնած աղբյուրը:
«ԵՄ խորհուրդը սահմանափակող միջոցառումները կապել է մինսկյան համաձայնագրերի կատարման հետ: Դա քննարկման ենթակա հարց չէ, դա քաղաքական նպատակ է, որը մենք այսօր ունենք: Իսկ մինսկյան համաձայնագրերը այս պահին կատարված չեն,համապատասխանաբար, պատժամիջոցները կերկարաձգվեն, սպասվում է, որ կես տարով»,-ասել է դիվանագետը:
Նրա խոսքով, ֆորմալ որոշումը պետք է կայացնի ԵՄ խորհուրդը, սակայն դա կարող է արվել տարբեր միջոցներով: Աղբյուրն ընդգծել է, որ հակասիրիական պատժամիջոցների երկարաձգման հարցը դեկտեմբերի 14-ին կայանալիք ԵՄ խորհրդի օրակարգում չէ:




























