Թուրքիայի արեւելքում խոշոր ավտովթարի հետեւանքով 11 ուսանող է մահացել, եւս 6-ը՝ վիրավորվել: Վթարը տեղի է ունեցել Վանի նահանգում, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով DHA-ն:

Ուսանողների տեղափոխող միկրովատոբուսը բախվել է մեկ այլ միկրոավտոբուսի, որի հետեւանքով մահացել է առնվազն 11 ուսանող, եւս 6-ը վիրավորվել է, հաղորդում է Dogan գործակալությունը:

Միջադեպի այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն: Վթարի պատճառները պարզվում են: