Ռուսաստանը կոչ է անումմիջազգային տրիբունալ ստեղծել ահաբեկիչների համար, ինչպես նաեւ միջոցառումներ մշակել ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը կանխելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ վալենտինա Մատվիենկոն:

Նա նշել է, որ Ռուսաստանը հանդես է եկել ՄԱԿ-ի հովանու ներքո իսկապես լայն միջազգային հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու նախաձեռնությամբ:

«Մենք կոչ ենք անում միջոցառումներ մշակել ահաբեկիչների ֆինանսավորումը, նրանց զենքի մատակարարումները կանխելու համար, իսկ հեռանկարում պայմանավորվել ահաբեկիչների եւ նարնց աջակիցների նկատմամբ միջազգային դատական գործընթացի վերաբերյալ, Նյուրնբերգի նմանությամբ, որպեսզի դա երբեք չկրկնվի»,-ասել է Մատվիենկոն՝ ելույթ ունենալով «Չեզոքության քաղաքականություն. Միջազգային համագործակցություն հանուն խաղաղության, անվտանգության եւ զարգացման» համաժողովի ժամանակ:

Նա հայտարարել է, որ միջազգային ահաբեկչությունը սպառնալիքի տակ է դրել ողջ համաշխարհային քաղաքակրթությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: