2016 թվականին նավթի գները կարող են ժամանակավորապես նվազել մինչեւ 30 դոլար եւ ավելի ցածր՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

«Հնարավոր է, որ որոշակի ժամանակահատվածներում դա տեղի կունենա, հնարավոր է նաեւ 30 դոլարի հասնի՝ մեկ բարելի դիմաց, մարող է ավելի ցածր, մենք չգիտենք»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պաշտոնյան հավելել է, որ մակրոտնտեսական իրավիճակը փոխվել է: «Նավթի գները մենք բյուջեում նախատեսել ենք 50 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Հիմա արդեն շուրջ 36-37 դոլար է: Անհասկանալի է՝ ինչ կլինի հետագայում»,-ասել է նախարարը:

Նա նաեւ կոչ է արել պատրաստվել ոչ հեշտ ժամանակների: «Եթե մեզ մեկ տարի առաջ ասեին, որ 40 դոլարից ցածր է լինելու նավթի գինը, բոլորը, երեւի կծիծաղեին»,-ընդգծել է Սիլուանովը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, ՌԴ ֆինանսների նախարարը մտադիր է 5 տոկոսով կրճատել բյուջեի ծախսերը (սեկվեստր), 3 տրլն ռուբլով ավելացնել եկամուտները մասնավորեցումից եւ սառեցնել կապիտալ շինարարությունը:

Առաջարկվում է հակաճգնաժամային պաշարներն օգտագործել միայն ծայրահեղ դեպքերում: Պլանը պետք է օգնի տնտեսությանը՝ նավթի գների փլուզման դեպքում:

Նույն օրը Brent տեսակի նավթի գինը նվազել է 38 դոլարից՝ մեկ բարելի դիմաց: