Ռուսաստանը նոր հարվածային անօդաչու սարք է փորձարկում, որի արագությունը հասնում է մինչեւ 800 կմ/ժամի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռազմաարդյունաբերական համալիրում իր աղբյուրը:

«Այժմ փորձարկում է անցնում անօդաչու թռչող սարքը, որը կարող է կատարել ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային գործառույթներ: Սարքի արագությունը կազմում է մինչեւ 800 կմ/ժամ: Փորձարկումները մոտ են ավարտին»,-ասելէ գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ Սիրիայում ռազմական գործողությունները ցույց տվեցին աօդաչու սարքերի անհրաժեշտությունը մարտական գործողությունների ժամանակ: Նրա խոսքով, 2011 թվականին Ռուսաստանում եղել է 180 համակարգ, իսկ 2015-ին՝ 1720 համակարգ: